|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
2014 թ. պետական բյուջեի նախագծում ՀՀ նախագահի աշխատակազմի համար նախատեսված ավելացումները շուրջ 6 տոկոս են կազմում: Այս մասին այսօր Ազգային ժողովում 2014 թ. բյուջեի քննարկման ժամանակ ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանը:
«Ավելացումը հիմանականում գազի, էլեկտրաէներգիայի գների և աշխատավարձերի նոր համակարգի ներդրման հաշվարկով է պայմանավորված»,- պարզաբանեց նա:
Նախագահի աշխատակազմին բյուջեով հատկացվել է 236 միլիոն դրամ: Կապի ծառայությունների գծով նախատեսված է շուրջ 10 միլիոն դրամի նվազեցում, ինչը պայմանավորված է ավելի էժան ինտերնետ կապի ապահովման ծառայություններով: Այլ ծախսերով նույնպես պակասեցում է եղել` 35 միլիոն դրամով, և վարչական օբյեկտների շինարարության մասով`50 միլիոն դրամով:
«Աշխատելու ենք այն ուղղությամբ, որ նախագահի աշխատակազմը հանրության համար ավելի բաց դարձնենք»,- նաեւ խոստացավ նախագահի աշխատակազմի ղեկավարը: