|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հրամանով հոկտեմբերի 18-ին աշխատանքից ազատվել Է Արմավիրի մարզի դատախազ, արդարադատության առաջին դասի խորհրդական Սամվել Սինանյանը: Եվ չնայած Սինանյանն ազատվել Է սեփական դիմումի համաձայն, բայց մարզի դատախազության` «Հրապարակ» օրաթերթի աղբյուրի տեղեկացմամբ՝ դիմում գրելու պահը հասունացրել է «Խոտի դեզի հրկիզման» հնչեղություն ստացած գործը:
Գործով մեղադրանք Էր ներկայացված բարձրագույն կրթությամբ չորս երիտասարդների նկատմամբ, որոնք դյուրավառ հեղուկի գործադրմամբ այրել Էին Արմավիրի մարզի Նորապատ գյուղի բնակիչ Սիրաբանդ Խուդույանին պատկանող խոտի դեզը:
Կրակի բոցերից բռնկվել Էին նաև տարածքը հսկող շան մազերը, իսկ կատարվածը խուճապ Էր առաջացրել գյուղում՝ անհանգստություն պատճառելով Խուդոյաններին ու վերջիններիս հարևաններին: Հենց այս գործն ու արդարացման դատավճռի պահանջն է, որ կանգնել Է նախկին դատախազի կոկորդին: Եվ ոչ միայն: Ըստ շրջանառվող խոսակցությունների՝ «Խոտի դեզի գործը» չի մարսելու նաեւ Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Վահե Խալաթյանը: Կատակերգություն հիշեցնող դատական բոլոր նիստերի ընթացքում դատավոր Խալաթյանը մշտապես մերժել է խափանման միջոցը փոխելու պաշտպանական կողմի միջնորդությունները՝ երիտասարդներին, որպես «հույժ վտանգավոր հանցագործների», կես տարի պահելով կալանավայրում:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: