|
Փոխարժեքներ
16 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.49 |
| EUR | ⚊ | € 405.41 |
| RUB | ⚊ | ₽ 4.3065 |
| GBP | ⚊ | £ 479.12 |
| GEL | ⚊ | ₾ 139.22 |
Վերջերս մամուլում լուրեր էին պտտվում Ռոնալդոյի` մեծ սպորտից հեռանալու մասին: Նա ինքը վերջնականապես պարզաբանեց այս տեղեկությունները:
«Կորինտիասի» հարձակվող Ռոնալդոն հրաժեշտի մամուլի ասուլիս էր հրավիրել Սան Պաուլոյում: «Ես ավարտում եմ կարիերաս պրոֆեսիոնալ ֆուտբոլում: Դա հրաշալի ժամանակ էր: Վերջին երկու տարիներին ինձ տանջում էին վնասվածքները, մշտական ցավերը, դրանք ինձ ստիպեցին մտածել մեծ ֆուտբոլից հեռանալու մասին»,- ասել է ֆուտբոլիստը:
«Չորս տարի առաջ Միլանում ես հայտնաբերեցի, որ վահանագեղձի խնդիր ունեմ: Իմ նյութափոխանակությունը խանգարվեց: Ես ստիպված էի հորմոններ ընդունել, որոնք ֆուտբոլում արգելված են և կարող են որակվել որպես դոպինգ: Շատերը պետք է ամաչեն իմ ավելորդ քաշի վերաբերյալ կատակներից, բայց ես ոչ մեկի դեմ չարացած չեմ հեռանում»,- խոսքը եզրափակել է Ռոնալդոն: