|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Այսօր ԱԺ հերթական նիստի ժամանակ պատագամավոր Նիկոլ Փաշինյանը, անդրադառնալով պատգամավոր Զարուհի Փոստանջյանի և ռուս սահմանպահների միջև տեղի ունեցած միջադեպին, ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանից հետաքրքրվեց, թե ինչ իրավական հիմքով են օտարերկրյա պետության հատուկ ծառայության աշխատակիցները Հայաստանի տարածքում կատարում նման գործողություններ:
Ի պատասխան Փաշինյանի հարցին` Աբրահամյանը նշեց, որ բոլորը հավասար են օրենքի առաջ, և ինքն արդեն հրապարակել է ռուս սահմանապահ զորքերի հրամանատարի կողմից ուղարկված նամակը, որտեղ ամեն բան հիմնավորվում է:
Այդ կապակցությամբ Փոստանջյանն էլ հայտարարեց. «Մենք պայմանավովել էինք, որ այդ տեղեկատվությունը ինձ տրամադրեիք, բայց երևի Ձեզ հարմար չի եղել` չեք տվել»:
Հովիկ Աբրահամյանը պատրաստակամություն հայտնեց այդ մանակը տրամադրել Փոստանջյանին: