|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հայաստանում կան 5-րդ շարասյուներ, որոնք աշխատում են տարբեր ուղղություններով և գումարներ ստանում. այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը:
Ըստ նրա` այդ փաստը բացահայտ է. «Կառավարությունը փող է ստացել գենդերային օրենքն ընդունելու համար: Դա բացահայտ է»:
Լրագրողներից մեկի հարցին` ստացվում է, որ կառավարությունը համագործակցո՞ւմ է 5-րդ շարասյուների հետ, Սարգսյանը պատասխանեց. «Ինչո՞ւ չէ: Նրանց շահերը համընկնում են, և հաշվի չեն առնում, թե ինչի համար են գումար վերցնում»: