|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Ջրվեժի Սուրբ Կաթողիկե եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Կյուրեղ քահանա Տալյանն այսօր մի խումբ քահանաների հետ միացել է «Ոչ գենդերային այլասերման» նախաձեռնության կազմակերպած ակցիային:
Հիշեցնենք, որ այսօր առավոտյան նախաձեռնության անդամները Թամանյանի արձանի հարակից տարածքից երթով շարժվեցին դեպի ՀՀ կառավարության շենք` գենդերային օրինագծերի առնչությամբ նամակ հանձնելու:
Հոգևորականի խոսքով` եկեղեցին դեմ է օրինագծում ներկայացված ձևակերպումներին: Ըստ նրա` կան կազմակերպություններ, որոնք փորձում են խաբել մարդկանց` ասելով , թե գենդերի բացատրությունն իրենից վտանգ չի ներկայացնում, սակայն հոգևորականը կոչ արեց բացել ՄԱԿ-ի կոնվենցիաները, որտեղ հստակ գրված է, թե ինչ ասել է «գենդեր»:
Նրա կարծիքով` նման օրինագծերի ընդունումը կհանգեցնի նրան, որ հայ ընտանիքը կվերանա, իսկ նման ակցիաներն, ըստ նրա, ինչ-որ արդյունքի կհանգեցնեն: