|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Ժողովրդական կուսակցության նախագահ Տիգրան Կարապետյանը, բացի գեյ ակումբներից, ամեն տեղ էլ այցելում է: Այսպես նա արձագանքնեց այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ հնչած հարցին, թե, արդյոք, ինքը խաղատներ չի՞ գնում:
Պարզվում է` Տիգրան Կարապետյանը 6 ամիս չի եղել Հայաստանում: «Ինը պետություն եմ այցելել: Ուղղակի այդպես եմ ցանկացել: Ես գնացել էի աստվածների մոտ` Պերու: Հնդկաստան, Թաիլանդ եմ այցելել: Այնտեղ խաղատներ չկան»,- նշեց նա:
Անդրադառնալով Հայաստանը լքելու հարցին` Կարապետյանն ասաց, որ երբեք չի գնա Հայաստանից, այդ հաճույքը չի պատճառի իշխանություններին: