|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ապրիլի 25-ին` ժամը 03.30-ին, ոստիկանության ՊՊԾ գնդի ծառայողները Երևանի Խանջյան փողոցում գտնվող կարաոկե ակումբներից մեկից ոստիկանության Կենտրոնականի բաժին բերման են ենթարկել 1988 թ. ծնված Գոռ Խ.-ին, 1993 թ. ծնված Գևորգ Գ.-ին և 1978 թ. ծնված Արմեն Ա.-ին և զեկուցագիր նեկայացրել, որ հիշյալ ակումբում վերջիններս հարվածներ են հասցրել միմյանց, և նրանց վրա առկա են մարմնական վնասվածքներ: Այս մասին տեղեկանում ենք ոստիկանությունից:
Բերման ենթարկվածները հրաժարվել են հաղորդումներ տալուց: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն: