|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Ռուսաստանի իշխանությունները համասեռամոլ ակտիվիստներին վճարել են 30 հազար եվրոյի փոխհատուցում` Մոսկվայում գեյ-շքերթն արգելելու համար: Ինչպես գրում է Gazeta.ru-ն, Ռուսաստանը պարտավորվել է դա անել` համաձայն Եվրադատարանի որոշման:
2010 թվականի հոկտեմբերի 21-ին Եվրադատարանը որոշում է ընդունել, համաձայն որի` 2006-2008 թվականներին գեյ-շքերթների արգելումն անօրինական է եղել: Այդ իսկ պատճառով դատարանը Ռուսաստանին պարտավորեցրել է վճարել 12 հազար եվրո` որպես փոխհատուցում եւ 17.5 հազար եվրո` դատական ծախսերի համար:
Ռուսաստանը բողոքարկել է որոշումը, բայց ապրիլին Եվրադատարանի Գերագույն պալատի կողմից գործի վերաքննությունը մերժվել է եւ որոշումն ուժի մեջ է մտել: Սակայն նշվում է, որ այս տարվա մայիսին Մոսկվայի իշխանությունները դարձյալ արգելել են գեյ-շքերթը:
GayRussia նախագծի ղեկավար Նիկոլայ Ալեքսեեւը նշել է, որ Եվրադատարանում հաղթանակը դեռեւս բավարար չէ, եւ իրենք պայքարելու են այնքան, մինչեւ Մոսկվայում թույլատրվեն համասեռամոլների հրապարակային հավաքները: