| 
                            Փոխարժեքներ
                                                        25 10 2025
                         | ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 | 
| EUR | ⚊ | € 444.8 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7296 | 
| GBP | ⚊ | £ 510.03 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
 0 դիտում,
        
            0 դիտում,  8 տարի առաջ - 2017-10-03 17:28
            8 տարի առաջ - 2017-10-03 17:28  
         
                
            ԱԺ-ում հայտարարությունների ժամին ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Միհրան Հակոբյանը նշեց, որ վերջին շրջանում շատ ենք խոսում նոր քաղաքական մշակույթից, բայց ավելի շատ տեղ ենք տալիս ձևին, քան բովանդակությանը: Պատգամավորի խոսքով`վերջին 20 տարվա ընթացքում` ամբողջ անակախության շրջանում, այդպես էլ հետին պլան չմղվեց «Ռուսաստա՞ն, թե՞ Արևմուտք» անպտուղ բանավեճը, որն, ըստ նրա, ընթանում է շատ վատ, երբեմն` գռեհիկ փաստարկներով և հակափաստարկներով:
«Օրինակ` Ռուսաստանի վրա ցեխ շպրտող փաստարկներից մեկը սովետական կուլակներն են: Կարծես թե Աուշվիցն ու Մայդանեկը Եվրոպայում չեն եղել: Եվ հակառակը` Արևմուտքի վրա ցեխ շպրտելու փաստարկներից մեկը գեյ շքերթներն են, կարծես թե Արևմուտքում լավ բան չկա: Լավ, ի վերջո, չհոգնեցի՞նք այս անպտուղ բանավեճից»,- հարց բարձրացրեց պատգամավորը:
Այնուհետև նա անդրադարձավ Սասուն Միքայելյանի ելույթին: «Այս ամբիոնից մեր գործընկեր Սասուն Միքայելյանը խոսեց ԵՏՄ-Արցախ փոգործակցության մասին, Նազարբաևի վարքագծից: Ես այդպես էլ չհասկացա` «Ելք»-ի մեր գործընկերներն ուզում են Հայաստանը ԵՏՄ-ից հանե՞լ, թե՞ Արցախը մտցնել ԵՏՄ կազմի մեջ»,- ասաց նա, ապա հավելեց, որ ԵՏՄ մտնելու հիմնական հակափաստարկը այն էր, թե կտեսնեք` Արցախի և Հայաստանի սահմանին լինելու են մաքսակետեր: Պատգամավորն ընդգծեց, որ ժամանակը ցույց տվեց, որ այդ մաքսակետերը չկան:
«Նույն Նազարբաևի հայտարարության մասով` նա նամակ հանեց, թե` տրաֆարետ, կարևորն այն է, թե ինչպես քվեարկեց: Սա նշանակում է, որ մենք, եթե ուզում ենք նոր քաղաքական մշակույթ, վատին վատ պետք է ասենք, լավին էլ` լավ: Պետք է դա ասենք առանց բարդույթավորվելու և առանց ամաչելու: Ես ձեզ վստահեցնում եմ, որ Հայաստանի բնակչության մեծամասնությունը ադեկվատ մարդիկ են և լավ կգնահատեն այս ամեն ինչը»,- եզրափակեց Հակոբյանը: