|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իտալիայում համազգային սուգ է հայտարարվել: Հոկտեմբերի 3-ի գիշերը Իտալիայի Լամպեդուզա կղզուց 1 կմ հեռավորության վրա այրվել ու խորտակվել է 500 աֆրիկացի գաղթականներ տեղափոխող նավը:
133 մարդ զոհվել է, ավելի քան 200 հոգի անհայտ կորած են համարվում: Այս մասին տեղեկացնում է Lenta.ru-ն՝ հղում անելով France-Press գործակալությանը: Վերջին տվյալներով` փրկարարներին եւ սահմանապահներին հաջողվել է փրկել 150 մարդու կյանք:
Նավում հրդեհը բռնկվել է հենց աֆրիկացիների պատճառով. սա վարկածներից մեկն է: Նրանք փորձել են գրավել իտալացի սահմանապահների ուշադրությունը՝ տախտակամածի վրա ծածկոցներ այրելով: Իսկ երկրորդ վարկածով հրդեհի պատճառը կարճ միացումն է եղել: