|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մինսկի մետրոպոլիտենի «Օկտյաբրսկայա» կայարանում երեկ երեկոյան տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել է 12, վիրավորվել` 149 մարդ. տեղեկացնում է «Նովոստի» գործակալությունը:
Բելառուսի գլխավոր դատախազությունը կատարվածը որակել է որպես ահաբեկչություն, իսկ երկրի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն արտակարգ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ պայթյունը կարող էին իրականացնել ինչպես «դրսի, այնպես էլ ներսի ուժերը»։
Նախագահը հրամայել է ամեն ինչ անել «այդ հրեշներին» գտնելու համար:
Բելառուսի քննչական մարմինները պարզել են հնարավոր ահաբեկչին, նրա նկատմամբ հետախուզում է հայտարարվել։
Բելառուսում ապրիլի 13–ը հայտարարվել է սգո օր: