|
Փոխարժեքներ
11 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.41 |
| EUR | ⚊ | € 439.27 |
| RUB | ⚊ | ₽ 4.7901 |
| GBP | ⚊ | £ 507.62 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Գերմանիայի գավաթի խաղարկության երկրորդ փուլում Դորտմունդի «Բորուսիա»-ն հանդիպել էր «Մյունխեն-1860»-ի հետ:
Խաղի հիմնական ժամանակում թիմերը հաղթողին չպարզեցին: Հանդիպման 105' րոպեին «Մյունխեն-1860»-ի դարպասին նշանակվեց 11 մետրանոց հարված, որն անվրեպ իրացրեց Պիեռ-Էմերիկ Օբամեյանգը, երկու րոպե անց Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը կրկնապատկում է հաշվի առավելությունը:
Այլևս գոլեր չեն գրանցվել: Դորտմունդի «Բորուսիա»-ն դուրս եկավ Գերմանիայի գավաթի երրորդ փուլ: