|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Սեպտեմբերի 24-ին ՀՀ ոստիկանության շտաբի պետ, ոստիկանության գեներալ-մայոր Վարդան Եղիազարյանն ընդունեց Ֆրանսիայի Հանրապետության ՆԳ նախարարության անդրազգային հանցավորության դեմ պայքարի վարչության պետի տեղակալ Ժան-Ֆրանսուա Իմբերտի գլխավորած պատվիրակությանը. հայտնում են ՀՀ ոստիկանությունից:
Ողջունելով հյուրերին` Վարդան Եղիազարյանը նշեց երկու երկրների ոստիկանական կառույցների նախորդ տարիների արդյունավետ համագործակցությունը և հույս հայտնեց, որ առաջիկայում երկուստեք պետք է արվի առավելագույնը փոխգործակցությունն ավելի առարկայական դարձնելու, փորձի փոխանակման եւ փոխօգնության շրջանակներն ընդլայնելու, գործընկերությունը, հատկապես անդրազգային հանցավորության բնագավառում, որակական նոր մակարդակի բարձրացնելու համար, ինչին մեծապես կնպաստեն Հայաստանի Հանրապետության ոստիկանության և Ֆրանսիայի ներքին գործերի նախարարության սերտ ու կառուցողական հարաբերությունները:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Ժան-Ֆրանսուա Իմբերտը հավաստիացրեց, որ ավանդական գործակցությունը երկու երկրների ոստիկանական համակարգերի միջեւ առաջիկայում ավելի կխորանա, ինչը բխում է երկու երկրների շահերից:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին երկուստեք հետաքրքրություններ ներկայացնող այլ հարցեր եւս, այդ թվում նաև առաջիկայում Ֆրանսիայի Հանրապետություն ՀՀ ոստիկանության պատվիրակության փոխադարձ այցի վերաբերյալ հարցերը:
Այցի շրջանակներում հանդիպումներ են նախատեսվում նաև ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչությունում, ՀՀ-ում Ինտերպոլի ԱԿԲ-ում, քրեական հետախուզության գլխավոր վարչությունում, ոստիկանության կրթահամալիրում, ոստիկանության Երևան քաղաքի վարչությունում, քննչական գլխավոր վարչությունում: