|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Մի խումբ ազատամարտիկներ Հանրապետության հրապարակում նստացույց են հայտարարել՝ ի պաշտպանություն ազատամարտիկ, պահեստազորի փոխգնդապետ Վոլոդյա Ավետիսյանի։ Նրանք նաեւ բարձրաձայնում են այն խնդիրները, որոնց համար արդեն տեւական ժամանակ է, ինչ նստացույց են անում Ազատության հրապարակում:
Ազատամարտիկների խոսքերով` Վոլոդյա Ավետիսյանին ձերբակալելով` իշխանությունը ցանկանում է իրենց պայքարը չեզոքացնել, իսկ մեղադրանքը համարում են շինծու:
Նշենք, որ սեպտեմբերի 20-ին ձերբակալվել, իսկ այսօր երկամսյա ժամկետով կալանավորվել է ազատամարտիկ Վոլոդյա Ավետիսյանը: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի հատկանիշներով՝ խարդախություն՝ խոշոր չափերով:
Ըստ գործի՝ Վոլոդյա Ավետիսյանը խաբեության եւ վստահությունը չարաշահելու եղանակով քաղաքացի Հ. Զաքարյանի թոռանը պարտադիր ժամկետային զինվորական ծառայությունից ազատելու հարցում աջակցություն ցույց տալու պատրվակով Հ. Զաքարյանից հափշտակել է 2000 ԱՄՆ դոլար գումար: