կարևոր
439 դիտում, 2 ժամ առաջ - 2025-07-12 20:29
Հասարակություն

Հայտարարում ենք նստացույց․ արցախցիները բոլորին կոչ են անում գալ Ազատության հրապարակ

Հայտարարում ենք նստացույց․ արցախցիները բոլորին կոչ են անում գալ Ազատության հրապարակ

Ազատության հրապարակում «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» նախաձեռնությամբ հանուն Արցախի ժողովրդի իրավունքների հանրահավաք է կազմակերպվել։ «Մենք կարևոր որոշումներ ունենք կայացնելու այս ծանրագույն պայմաններում, որպեսզի կարողանանք համատեղ ջանքերով և օրինական միջոցներով պաշտպանել մեր իրավունքները»,- հայտնել են կազմակերպիչները։

 Նշենք՝ հանրահավաքն արտոնվել է, սակայն ոստիկանությունը և Երևանի քաղաքապետարանը մերժել են նախատեսված երթի և նստացույցի հայտերը։ Երթը նախատեսված էր դեպի ՀՀ կառավարության ու Ազգային ժողովի շենքեր։
Հավաքի ժամանակ արցախցիներն անժամկետ նստացույց հայտարարեցին Ազատության հրապարակում։