|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
«Շեհիդները չեն մեռնում»,- այս վանկարկումներով քուրդ կանայք իրենց զոհված որդիների նկարները ձեռքներին քայլերթ, այնուհետեւ նստացույց են անում Վանում: Մայիսի 8-ը Թուրքիայում նշվում է որպես կանանց եւ մայրերի տոն. այս կանայք էլ կոչ են անում դադարեցնել իրենց որդիների սպանություններն ու թուրք-քրդական բախումները:
«Սթար»-ի լրագրողներից Ալի Իզմիրը բացատրում է, որ քրդերի հիմնական պահանջներն են` մայրենի լեզվով կրթություն ստանալը, ինքնության պահպանման հնարավոր պայմանների ապահովումն ու ինքնավարություն ստանալը:
Բողոքի այս ակցիային մասնակցում են նաեւ մեծաթիվ քուրդ պաշտոնյաներ` Վանի քաղաքապետը, «Խաղաղություն եւ ժողովրդավարություն» կուսակցության առաջնորդները, «Դեմոկրատական հասարակություն» կուսակցության պատգամավոր Այսել Թուլուքը:
Վերջինս լրագրողներին պատմում է. «Այս ամենի արդյունքում հիմնականում երեխաներ են սպանվում: Վերջերս Դիարբեքիրում հինգ երեխա է սպանվել ոստիկանների կողմից»: