|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Վրաստանի Հանրապետությանը սահմանակից, Լոռու մարզի Պաղաղբյուր համայնքում այս պահին ապրում է 138 բնակիչ: Դպրոցի աշակերտների թիվը 12 է՝ նախկին 38-ի փոխարեն: Պատճառն արտագաղթն է: Համայնքապետ Արուսյակ Դումիկյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ցավով նկատել է, որ գյուղում մնացել են միայն ծերացող ընտանիքները: «Անցյալ տարի միայն յոթ ընտանիք հեռացավ գյուղից, իսկ այս տարի ընտանիքներ կան, որոնք պատրաստվում են ճանապարհ ընկնել: Աշխատատեղ չկա, միջհամայնքային եւ գյուղամիջյան ճանապարհներն անանցանելի են: Բացի այս, երկար տարիներ է, ինչ համայնքում տրանսպորտ չկա: Գյուղում մի քանի մեքենա կա, բայց շատ թանկ է դրանցով երթեւեկելը»: Նշված խնդիրներից բացի, անասնապահությամբ զբաղվող պաղաղբյուրցիները դժվարությամբ են կարողանում իրենց ապրանքն իրացնել:
Շարունակությունը կարդացեք «Ժողովուրդ»-ի այսօրվա համարում: