կարևոր
13450 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-16 21:39
Քաղաքական

Ցուցարարները մուտք գործեցին բրիտանական դեսպանատան շենք․ այն աշխատանքային ժամին դատարկ էր

Ցուցարարները մուտք գործեցին բրիտանական դեսպանատան շենք․ այն աշխատանքային ժամին դատարկ էր

Այսօր՝ դեկտեմբերի 16–ին, «Արցախի համար» նախաձեռնության անդամները բողոքի ակցիա իրականացրին Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան շենքի դիմաց։ Նախաձեռնող խումբը ՀՀ–ում ՄԲ դեսպան Ջոն Գալագերից պահանջում էր հասցեագրված և միանշանակ գնահատական տալ Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությանը, օգտագործել դիվանագիտական և տնտեսական լծակները՝ ստիպելու Ադրբեջանին ապաշրջափակել Բերձորի միջանցքը, պարզաբանել, թե արդյոք բրիտանական ընկերություններն իսկապես գնել են Լեռնային Ղարաբաղում գտնվող Կաշեն և Դրոմբոն հանքավայրերը, որոնք փաստացի օգտագործվել են որպես ադրբեջանցիների համար միջանցքը փակելու խեղճ պատրվակ։

Ցուցարարները խորհրդանշական ոսկե մետաղադրամներ նետեցին Մեծ Բրիտանիայի դեսպանատան դիմաց։

Բողոքի ակցիայի մասնակիցները ցանկություն հայտնեցին անձամբ հանդիպել դեսպանին և նամակով փոխանցել իրենց պահանջները, սակայն անվտանգության աշխատակիցները հայտնեցին, որ դեսպանության աշխատակազմը տեղում չէ։ Ցուցարարները համոզվելու համար մուտք գործեցին դեսպանատան շենք և բացահայտեցին, որ իսկապես աշխատանքային օրվա աշխատանքային ժամին Երևանում բրիտանական դեսպանատանը որևէ աշխատակից չկա։

Մանրամասները՝ տեսանյութում

Աղբյուր՝ AntiFake.am