|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ռուսական «Կուրգանմաշզավոդ» գործարանը սկսել է «Վենա» ինքնագնաց հրետանային համակարգերի արտադրությունը՝ Ադրբեջանի պատվերով: Ադրբեջանը պատվիրել է 18 միավոր: Համակարգն առաջին անգամ ներկայացվել է 1997 թվականին, սակայն այն ժամանակ պատվիրատու չի գտնվել:
«Վենա» համակարգը նախատեսված է կենդանի ուժի, հրետանակային եւ ականանետային մարտկոցների, հրթիռային համակարգերի, զրահապատ թիրախների եւ այլնի խոցման համար՝ մինչեւ 13 կմ հեռավորությամբ: Այն կարող է ինքնուրույն կառավարել կրակը, հետախուզել թիրախն ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին ։