|
Փոխարժեքներ
09 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Սիրիայի քիմիական զենքի վերաբերյալ ՄԱԿ-ի փորձագետների զեկույցը հնարավոր է հրապարակվի սեպտեմբերի 16-ին: Այդ մասին այսօր հայտնել է Ֆրանսիայի արտգործնախարար Լորան Ֆաբիուսը` ելույթ ունենալով RTL ռադիոկայանի ուղիղ եթերում:
Նա նաեւ ընդգծել է սիրիական հակամարտության քաղաքական կարգավորման կարեւորությունը: Ֆաբիուսը նշել է, որ ճգնաժամից դուրս գալու համար հարկավոր է կատարել 2 պայման` նախ` գործողությունների բոլոր հնարավոր տարբերակները պետք է քննարկվեն, երկրորդ` անհրաժեշտ է Ժնեւ-2 համաժողովը կազմակերպել: