|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Ակտաուի մերձակայքում «AZAL» ընկերության ինքնաթիռի կործանման վերաբերյալ նախնական զեկույցը կհրապարակվի առաջիկա օրերին: Ինչպես տեղեկացնում է Sputnik Ղազախստանը, այս մասին հայտարարել է Ղազախստանի տրանսպորտի նախարար Մարատ Կարաբաևը։
«Մենք արդեն խոսել ենք այն մասին, որ միջազգային մասնագետներ և փորձագետներ են ներգրավված Ադրբեջանից, Ռուսաստանի Դաշնությունից, Բրազիլիայից՝ որպես արտադրող երկիր, ինչպես նաև Քաղավիացիայի միջազգային կազմակերպությունից։ Ես հուսով եմ, որ մոտ ժամանակներս մենք կհրապարակենք նախնական զեկույցը»,- ասել է Կարաբաևը։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Ավիացիոն պատահարների հետաքննության և կանխարգելման կենտրոնում (CENIPA) ավարտվել է ինքնաթիռի ինքնագրիչների տվյալների վերլուծությունը: «Ադրբեջանական ավիաուղիների» (AZAL) Ակտաուի մոտ կործանված ինքնաթիռի «սև արկղերի» թռիչքային տվյալները դուրս են բերվել և ուղարկվել Ղազախստանի իշխանություններին, որոնք հետաքննում են կործանումը:
Հիշեցնենք` ադրբեջանական «AZAL» ավիաընկերության «Embraer 190» ուղևորատար ինքնաթիռը, որը Բաքվից մեկնել էր Գրոզնի, դեկտեմբերի 25-ին կործանվել է Ղազախստանի Ակտաու քաղաքի մերձակայքում։
Ինքնաթիռում 69 ուղևոր և անձնակազմի 5 անդամ է եղել, ողջ են մնացել 29-ը։ ՌԴ դեսպանատան տվյալներով՝ նրանցից 9-ը ՌԴ քաղաքացիներ են։ Ըստ ցուցակների` ինքնաթիռում Ռուսաստանի 16 քաղաքացի է եղել։