|
Փոխարժեքներ
25 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Սեպտեմբերի 10-ին «Հրազդան» մարզադաշտում տեղի կունենա Աշխարհի 2014 թ. առաջնության ընտրական փուլի Հայաստան-Դանիա հանդիպումը:
Դանիացիները Երևան կժամանեն սեպտեմբերի 8-ին: Նույն օրը երեկոյան՝ ժամը 19:00-ին, Դանիայի հավաքականը կանցկացնի «բաց» մարզում «Հրազդան» մարզադաշտում. հայտնում է ffa.am-ը:
Սեպտեմբերի 9-ին՝ ժամը 14:00-ին, «Արմենիա Մարիոթ» հյուրանոցում տեղի կունենա Դանիայի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Մորտեն Օլսենի մամուլի ասուլիսը:
Իսկ սեպտեմբերի 9-ին՝ ժամը 12:00-ին, «Հրազդան» մարզադաշտի մամուլի ասուլիսների սրահում տեղի կունենա Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Վարդան Մինասյանի մամուլի ասուլիսը: