|
Փոխարժեքներ
24 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.87 |
| EUR | ⚊ | € 416.43 |
| RUB | ⚊ | ₽ 4.6763 |
| GBP | ⚊ | £ 487.41 |
| GEL | ⚊ | ₾ 139.27 |
Վաղ առավոտից բողոքի ակցիաներ են Երեւանի պետական համալսարանի մոտ` ընդդեմ ուսման վարձավճարների թանկացման: Ուսանողները պահանջում են վարձերի բարձրացման որոշումները չեղյալ համարել:
Քիչ առաջ ԵՊՀ ժամանեց արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանը: Նրան ընդառաջ գնացած ուսանողներին անտեսելով` նախարարը շտապեց ներս մտնել:
Արդեն շենքում լրագրողների հարցին, թե` ինքը պատրաստվո՞ւմ է աջակցել վարձավճարների բարձրացման դեմ պայքարող ուսանողներին, նախարարը պատասխանեց, որ դա արտգործնախարարության իրավասությունների մեջ չի մտնում: Հարցին, թե չունի՞ ուսանող բարեկամներ, պատասխանեց. «Ուսանող բարեկամներ էլ ունեմ, ես էլ եմ ուսանող եղել», ապա` հեռացավ: