|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.54 |
| EUR | ⚊ | € 443.29 |
| RUB | ⚊ | ₽ 4.6972 |
| GBP | ⚊ | £ 510.19 |
| GEL | ⚊ | ₾ 140.81 |
Երեկ «Արտավազդ» թատերական մրցանակաբաշխության ժամանակ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը մրցանակի արժանացավ «Լավագույն ռեժիսուրա» անվանակարգում` «Նապոլեոն Կորկոտյան» եւ «Վիրուս» ներկայացումների համար:
Ղազանչյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ սա իր առաջին մրցանակը չէ, սակայն շատ ուրախ է, որ եւս մեկ անգամ գնահատվեց իր աշխատանքը:
«Ինձ հաճախ հարցնում են, թե ինչու են մրցանակները եւ անվանակարգերն այդքան շատ, եւ իմ պատասխանը միշտ նույնն է լինում` մենք պարտավոր ենք տեսնել նաեւ երկրորդ, երրորդ պլանում աշխատողներին, ովքեր թեեւ չեն երեւում բեմում, սակայն կարեւոր դեր են կատարում: Ողջունելի է ժյուրիի տարած աշխատանքը, քանի որ ես վստահ եմ` նրանց զանգել եւ խնդրել են, որ այս կամ այն մասնակցի օգտին քվեարկեն, սակայն ժյուրիի առջեւ հարցը շատ խիստ էր դրված»,- ասաց Ղազանչյանը: