|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Թյուրքալեզու երկրների գագաթաժողովի օրակարգի կարևորագույն հարցերից է Լեռնային Ղարաբաղի խնդիրը: APA գործակալության փոխանցմամբ՝ Գաբալայի գագաթաժողովի եզրափակիչ հռչակագրում ներառված է նաև ԼՂ հակամարտության վերաբերյալ հարցը, որի փաստաթղթի 13-րդ կետում, ասված է, որ «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը խոչընդոտող ամենամեծ խնդիրն է»:
Օգոստոսի 16-ին Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը Ադրբեջանի Գաբալա քաղաքում՝ Թյուրքալեզու պետությունների համագործակցության խորհրդի երրորդ գագաթաժողովի ժամանակ հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղի խնդիրը այս գագաթաժողովի կարևորագույն հարցերից մեկն է և ավելացրել է.
« Մենք կանենք հնարավոր ամեն բան այդ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար՝ Ադրբեջանի տարածքային ամբողջականության պահպանմամբ: Ցանկանում եմ, որ Թյուրքախոս պետությունների համագործակցության խորհրդի հաջորդ գագաթաժողովը կայանա Լեռնային Ղարաբաղում» :