|
Փոխարժեքներ
24 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 383.05 |
| EUR | ⚊ | € 444.8 |
| RUB | ⚊ | ₽ 4.7296 |
| GBP | ⚊ | £ 510.03 |
| GEL | ⚊ | ₾ 141.19 |
Թուրքիայի մարդու իրավունքների եւ ազատությունների պաշտպանության պետական մարմինը երկրի կառավարությունից պահանջում է պետական մակարդակով թույլատրել հիջաբ կրելը. տեղեկացնում է SalamNews-ը: Օմբուդսմեն Նիհաթ Օմերօղլուն պաշտոնական դիմում է հղել վարչապետ Էրդողանին` խնդրելով չեղյալ համարել Աշխարհիկ հագուստի կանոնակարգը, նաեւ վերականգնել հիջաբ կրելու համար աշխատանքից ազատված կանանց` աշխատելու իրավունքը: Նամակը կառավարության կողմից անտեսվելու դեպքում օմբուդսմենը սպառնում է դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան:
«Որոշումը կախված չէ անձամբ վարչապետից կամ ինչ-որ մեկից: Վեճի լուծման համար, բացի կառավարության ղեկավարից, անհրաժեշտ է ներքին գործերի նախարարության, արդարադատության նախարարության, նաեւ խորհրդարանի մասնակցությունը»,- իրադրությունը մեկնաբանել է խորհրդարանի մարդու իրավունքների հարցերով հանձնաժողովի նախկին ղեկավար Մեհմետ Էլքաթմըշը: