|
Փոխարժեքներ
23 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
ՌԴ Դաշնային խորհուրդը, նախագահ Վլադիմիր Պուտինի առաջարկով, չեղյալ է համարել Ուկրաինայի տարածքում ՌԴ զինված ուժերի կիրառման մասին որոշումը. հայտնում է Газета.Ru-ն:
Տեղեկության համաձայն՝ կողմ է քվեարկել 153 սենատոր, դեմ է արտահայտվել մեկը:
Հիշեցնենք, սակայն, որ, ըստ Ведомости-ի պարբերականի, անգամ Դաշնային խորհրդի համաձայնության դեպքում Պուտինը չի զրկվի Ուկրաինա զորք մտցնելու իրավունքից: Բանն այն է, որ Ռուսաստանում մինչ օրս գործում է թույլտվություն, որը Դաշնային խորհուրդը 2009-ին տվել էր Դմիտրի Մեդվեդևին: Այդ ժամանակ Մեդվեդևը, ով երկրի նախագահն էր, ստացել է «սահմաններից դուրս զինված ուժերն օպերատիվ օգտագործելու անժամկետ իրավունք»: