|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Հիջաբ կրելու արգելքի պատճառով այս ուսումնական տարվա սկզբին բազմաթիվ ադրբեջանուհիներ չեն կարողացել ներկա գտնվել հանրակրթական դպրոցների դասընթացներին:
Իրանական ԻՌՆԱ լրատվական գործակալությունը տեղեկացնում է, որ Ադրբեջանի կրթության նախարարության շենքի առջև հիջաբի արգելման դեմ բողոքի ցույցեր են կազմակերպվել: Ցույցի մասնակիցներից մի քանիսը ձերբակալվել են:
Ավելի քան 132 հազար ստորագրություն է հավաքվել Ադրբեջանի կրթության նախարարության որոշումը չեղյալ հայտարարելու նպատակով եւ ուղարկվել է նախագահի աշխատակազմ: Սակայն ինչպես նախկինում, այս անգամ եւս հարցն անուշադրության է մատնվել: