|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Վենեսուելայի ԱԳՆ ղեկավար Ռոդրիգես Տորեսը հայտնել է երկրի ղեկավար Նիկոլաս Մադուրոյի դեմ պատրաստված մահափորձի մասին. հայտնում է Лента.ру-ն:
Ծրագրի համաձայն` նախագահին պետք է սպաներ դիպուկահարը, հետո նախատեսվել էր հարձակում իրականացնել երկրի կարևորագույն ռազմավարական օբյեկտների վրա: Նախարարի խոսքերով` մահափորձը պլանավորված էր իրականացնել հուլիսի 24-ին:
Ըստ ԱԳՆ ղեկավարի՝ մահափորձի նախապատրաստությունը սկսվել էր 2013-ի ապրիլին՝ նախագահական ընտրություններից առաջ։ Դավադրության մասնակիցների թվում Տորեսը նշել է Կոլումբիայի նախկին նախագահ Ալվարո Ուրիբեին, Հոնդուրասի նախկին նախագահ Ռոբերտո Միչելետիին, ինչպես նաև ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության անհայտ աշխատակցի։