կարևոր
448 դիտում, 1 ժամ առաջ - 2026-10-11 13:32
Աշխարհ

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է Տուսկի և Պաշտպանության նախարարի դեմ մահափորձի նախապատրաստման մասին

Լեհաստանի ՆԳՆ-ն հայտնել է Տուսկի և Պաշտպանության նախարարի դեմ մահափորձի նախապատրաստման մասին

Լեհաստանի ոստիկանությունը ստացել է վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի մասին հաղորդագրություն։

Ինչպես փոխանցում է ՏԱՍՍ-ը, այս հայտնել է Լեհաստանի Ներքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Կարոլինա Գալեցկան։

«Վարչապետ Դոնալդ Տուսկի և պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշի դեմ հնարավոր մահափորձի վերաբերյալ Լեհաստանի ոստիկանության կողմից ստացված տեղեկատվությանը ի պատասխան, Ներքին գործերի նախարար Մարցին Կերվինսկին և հետախուզական ծառայությունների համակարգող նախարար Տոմաշ Սիեմոնյակը հանձնարարել են նրանց ձեռնարկել անհրաժեշտ գործողություններ», -X-ում գրել է Գալեցկան։