|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Իպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը անդրադարձել է աշխարհի ուժեղագույն թենիսիստ, սերբ Նովակ Ջոկովիչի հոր` Սրջան Ջոկովիչի` իր հասցեին ուղղված քննադատությանը:
Ավելի վաղ Սրջան Ջոկովիչը հայտարարել էր, որ Նադալի և իր որդու հարաբերությունները երկար ժամանակ ընկերական են եղել, սակայն երբ Ջոկովիչը սկսել է անընդմեջ հաղթել Նադալին, այդ ամենի վերջը եկել է:
«Կարծում եմ` Ջոկովիչի հայրը պետք է խոսի որդու հետ: Նովակի հետ միշտ լավ հարաբերությունների մեջ ենք եղել: Ես նրան շատ խաղերում եմ պարտվել, ինչպես նաև նա` ինձ, սակայն մեր հարաբերությունները դրանից չեն վատացել: Յուրաքանչյուր ոք կարծիք արտահայտելու իրավունք ունի: Ես չեմ պատրաստվում արձագանքել նրա խոսքերին»,- նախկին ուժեղագույն թենիսիստի խոսքերն է մեջբերում eurosport.ru-ն: