|
Փոխարժեքներ
07 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.7 |
| EUR | ⚊ | € 422.76 |
| RUB | ⚊ | ₽ 4.2027 |
| GBP | ⚊ | £ 492.38 |
| GEL | ⚊ | ₾ 139.16 |
Իսպանացի թենիսիստ Ռաֆայել Նադալը, ով վերականգնվում է ոտքի վնասվածքից, մասնակցեց առաջին մրցաշարին և հասավ մինչև եզրափակիչ:
Կիսաեզրափակիչում նախկին ուժեղագույն թենիսիստը վստահ հաղթանակ տարավ ֆրանսիացի Ժերեմի Շարդինի նկատմամբ` 6/2, 6/2:
Եզրափակիչում Ռաֆայել Նադալը հանդիպեց արգենտինացի Օրասիոս Սեբելիոսի հետ, սա նրանց երկրորդ հանդիպումն էր: Առաջինն ավարտվել էր Նադալի օգտին: 2 ժամ 47 րոպե տևած խաղում Ռաֆայել Նադալը զիջեց Սեբելիոսին` 7/6 (2:7), 6/7 (8:6), 6/4: Արգենտինացու համար սա առաջին նվաճումն էր:
«Այս շաբաթը, վերջին ժամանակների լավագույն շաբաթն էր ինձ համար: Վաղուց նման զգացողություններ չէի ունեցել: Այսքանից հետո, որևէ մրցաշարին մասնակցելն ինձ համար արդեն հաղթանակ է», - Նադալի խոսքերն է մեջբերում РИА Новости-ն: