|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
Սիրիական ազգային կոալիցիայի նոր ղեկավար Ահմեդ Ջարբան երկրի նախագահ Բաշար Ասադին կոչ է արել զինադադար կնքել Ռամադան սրբազան ամսվա ընթացքում: Reuters-ին տված հարցազրույցում Ջարբան ասել է, որ առաջարկում է դադարեցնել ռազմական գործողությունները Հոմսում:
Նա նաեւ հայտարարել է, որ ընդդիմությունը չի մասնակցի Ժնեւ-2 համաժողովին այնքան ժամանակ, քանի դեռ նրա ուժային դիրքերը չեն բարելավվել:
«Ներկայիս հանգամանքներում Ժնեւն անհնար է: Եթե մենք գնանք Ժնեւ, պետք է տեղում ուժեղ լինենք, ոչ այնպես, ինչպես հիմա, երբ թույլ ենք»,- ասել է սիրիական ընդդիմության ղեկավարը: