|
Փոխարժեքներ
10 03 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.29 |
| EUR | ⚊ | € 436.15 |
| RUB | ⚊ | ₽ 4.8215 |
| GBP | ⚊ | £ 503.49 |
| GEL | ⚊ | ₾ 137.62 |
Վերջին շրջանում Ռուսաստանից Ադրբեջանի սպառազինությունների ձեռքբերման վերաբերյալ իր մտահոգությունը երեկ ԼՂՀ ազգային ժողովի կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտնել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավար Արմեն Սարգսյանը՝ հարցնելով, թե դա հնարավոր ագրեսիայի դեպքում չի՞ կարող էականորեն ազդել ԼՂՀ պաշտպանունակության վրա. հայտնում է karabakh-open.info-ն:
Ի պատասխան, ԼՂՀ պաշտպանության նախարար Մովսես Հակոբյանը հիշեցրել է, որ Ադրբեջանը սպառազինություններ միայն վերջին շրջանում չի ձեռք բերում, այլ զինադադարի հաստատումից ի վեր։ «Այս վերջին գնումները, որոնք լուսաբանվել են ԶԼՄ-ներով եւ հասարակության մոտ որոշակի ակտիվություն են առաջացրել, հակառակորդի նպատակաուղղված աշխատանքների արդյունք են՝ ուղղված Հայաստանում որոշակի լարվածության ստեղծմանը։ Անշուշտ, դա մեզ բոլորիս մտահոգում է , բայց մենք համապատասխան միջոցառումներ ենք իրականացնում՝ կանխելու ինչպես սպառազինության ձեռքբերումը, այնպես էլ բալանսը պահպանելու ուղղությամբ»,-նշել է Մովսես Հակոբյանը՝ հավելելով, որ հասարակությանը մտահոգող «դիսբալանսը դեռեւս բավարար չէ, որ Ադրբեջանը պատերազմ սկսի»։
Այդ գնումներն, ըստ պաշտպանության նախարարի, ավելի շատ ուղղված է նախընտրական Ադրբեջանի ներքին լսարանին։ «Իրավիճակը վերահսկելի է, եւ վստահեցնում եմ, որ սպառազինության ոչ մի ձեռքբերում չի կարող խաթարել ԼՂՀ անվտանգությունը»,-վստահեցրել է Մովսես Հակոբյանը: