|
Փոխարժեքներ
10 06 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.45 |
| EUR | ⚊ | € 426.15 |
| RUB | ⚊ | ₽ 5.1181 |
| GBP | ⚊ | £ 493.61 |
| GEL | ⚊ | ₾ 138.68 |
Սիրիայի Հալեպ քաղաքի մոտակայքում ականապատված մեքենայի պայթյունի հետեւանքով զոհվել է սիրիական բանակի մոտ 60 զինվոր. ըստ Интерфакс-ի` տեղեկացնում է Al Jazeera միջարաբական հեռուստաալիքը:
Պայթյունը տեղի է ունեցել Հալեպի օդանավակայանի մոտ գտնվող Դուվաիրինա բնակավայրի մոտ տեղակայված ռազմական օբյեկտում:
Հեռուստաալիքի տվյալներով` ահաբեկչությունն իրականացրել է «Ալ Քաիդա»-ի հետ կապ ունեցող ծայրահեղական խմբավորում: Ավտոմեքենայում 6 տոննա պայթուցիկ նյութ է եղել: