|
Փոխարժեքներ
23 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.08 |
| EUR | ⚊ | € 443.26 |
| RUB | ⚊ | ₽ 4.9886 |
| GBP | ⚊ | £ 509.71 |
| GEL | ⚊ | ₾ 140.82 |
Երեկ ԼՂՀ ՊԲ զորամասերից մեկում պաշտպանական գծի առաջնագծում ականի պայթյունից վիրավորվել է 19-ամյա զինծառայող: ՀՀ պաշտպանության նախարարության մամլո քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը yerkir.am-ի հետ զրույցում նշեց, որ զինվորի` Դավիթ Գրիգորյանի առողջական վիճակը միջին ծանրության է, բժիշկների գնահատականով` դրական միտումներ կան:
Ի դեպ, զինծառայողը Տավուշի մարզի Ոսկեվան գյուղի բնակիչ է: Նրա հայրը` Պավել Գրիգորյանը, պայմանագրային զինծառայող է դեռ 1990-ականներից: