|
Փոխարժեքներ
24 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 379.07 |
| EUR | ⚊ | € 444.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.9884 |
| GBP | ⚊ | £ 512.73 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Երեկ Հալեպում տեղի ունեցած ուժգին պայթյունի հետևանքով ցնցվել է ողջ քաղաքը. տեղեկացնում է Yerakouyn-ը` վկայակոչելով «Բերիոյ լուրեր»-ը:
Պայթյունը տեղի է ունեցել Հալեպի պատմական բերդի մոտակայքում գտնվող Սուեյղա շրջանում: Ֆիզիկական և նյութական ծանր վնասներ են արձանագրվել: Երկրաշարժի ուժգնության պայթյունի հետևանքով ցնցվել են նաև քաղաքի հայահոծ թաղամասերը:
Սիրիական բանակը ռազմական լայնածավալ գործողություններ է իրականացնում ահաբեկչական խմբավորումների վերահսկողության տակ գտնվող շրջաններում` Հալեպի շրջակայքում: Բախումների հետևանքով տասնյակ զինյալներ են սպանվել: