|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Բրիտանական BBC-ի ղեկավարությունը դադարեցրել է համագործակցությունը թուրքական NTV հեռուստաալիքի հետ: Պատճառն այն է, որ թուրքական հեռուստաալիքը հրաժարվել է հեռարձակել BBC-ի հաղորդումն այն մասին, որ թուրքական ԶԼՄ-ները, այդ թվում` NTV-ն, չեն ցանկանում լուսաբանել հակակառավարական ելույթները:
«BBC համաշխարհային ծառայության ղեկավար Փիթեր Հորոքսն ընդգծել է, որ BBC-ի աշխատանքներին չնչին միջամտությունն անգամ անընդունելի է»,- ասվում է կորպորացիայի տարածած հայտարարության մեջ: