|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Նոյեմբերի 26-ին ներկայիս Թուրքիայի տարածքում գտնվող հայկական Սղերդ (այժմ՝ քրդաբնակ Սիիրթ) և Տիգրանակերտ (Դարբեիքիր) նահանգներում բերման են ենթարկվել BBC-ի թուրքական և «Ամերիկայի ձայն»-ի քրդական ծառայությունների թղթակիցները:
Ըստ Diken-ի՝ «Հարավարևելյան լրագրողների համայնք» կազմակերպության հիմնադիր անդամ, Սղերդում BBC-ի թղթակից Հաթիջե Քեմերը բերման է ենթարկվել Շիրվան շրջանի Մադեն գյուղում՝ փլուզված պղնձի հանքահորի մոտ նկարահանումներ անելիս: Նա հետագայում ազատ է արձակվել՝ ոստիկանական բաժնում ցուցմունք տալուց հետո: Լրագրողին ձերբակալելու պատճառը դեռևս մնում է անհայտ:
Անհայտ պատճառներով ձերբակալվել է նաև Դիարբեքիրում «Ամերիկայի ձայն»-ի թղթակից Խաջիջան Ֆարքինը, ով հետագայում ևս` ցուցմունք տալուց հետո, ազատ է արձակվել: