|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.33 |
| EUR | ⚊ | € 405.23 |
| RUB | ⚊ | ₽ 4.4536 |
| GBP | ⚊ | £ 483.35 |
| GEL | ⚊ | ₾ 139.14 |
Ամերիկյան հայտնի The National ռոք խումբը չեղյալ է համարել իր համերգը, որը պետք է կայանար հունիսի 23-ին Ստամբուլում` Istanbul Calling փառատոնի շրջանակներում. հայտնում է Лента.у-ն:
Պատճառը, ըստ խմբի, Թուրքիայում կատարվող իրադարձություններն են և վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի դեմ ակցիա անցկացնող ցուցարարների նկատմամբ կիրառվող բռնությունները:
Խումբը ֆեյսբուքյան իր էջում աջակցություն է հայտնել խաղաղ ցուցարարներին և հույս հայտնել, որ իշխանությունների կողմից կիրառվող բռնությունները կդադարեցվեն: