|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
«Լուրեր են տարածվել, թե ես նախագահ Էրդողանից ներողություն եմ խնդրել: Ես նրանից երբեք ներողություն չեմ խնդրել»,- ասել է ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը հեռուստածրագրերից մեկի եթերում:
Ըստ Posta-ի՝ Բայդենն ասել է, որ ինքն այդ հարցով զանգահարել է Էրդողանին և ընդամենը հայտնել, որ իր հայտարարությունները սխալ են ընկալվել:
Նշենք, որ Հարվարդի համալսարանում Բայդենը ասել էր, որ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները աջակցություն են ստացել Թուրքիայից, որից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը կոչ էր արել Բայդենին՝ ներողություն խնդրել այդ խոսքերի համար: Այնուհետև Սպիտակ տունն այդ մասին հայտարարություն էր տարածել, թե «Միացյալ Նահանգները բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնք «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»: