|
Փոխարժեքներ
23 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 366.89 |
| EUR | ⚊ | € 418.36 |
| RUB | ⚊ | ₽ 4.6857 |
| GBP | ⚊ | £ 490.57 |
| GEL | ⚊ | ₾ 139.59 |
ԱՄՆ փոխնախագահ Ջո Բայդենը ներողություն է խնդրել Էրդողանից:
Ըստ Hurriyet-ի՝ նա զանգահարել է Էրդողանին և ներողություն խնդրել իր խոսքերի համար, թե ԻՇԻՊ-ն աջակցություն է ստանում Թուրքիայից:
Սպիտակ տան հայտարարությունում ասված է. «Փոխնախագահը Հարվարդի համալսարանում արած հայտարությունների պարզաբանման համար այսօր զրուցել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Նա ներողություն է խնդրել Թուրքիայից և տարածաշրջանի բոլոր երկրներից նրանց «Իսլամական պետություն» խմբավորմանը օժանդակելու մեջ մեղադրելու համար: ԱՄՆ-ը բարձր է գնահատում այն պարտավորությունները, որոնց «Իսլամական պետության» դեմ պայքարում ստանձնել է ողջ աշխարհը, այդ թվում` նաև Թուրքիան»: