|
Փոխարժեքներ
22 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 361.4 |
| EUR | ⚊ | € 405.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.4121 |
| GBP | ⚊ | £ 483.95 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Այսօր` հունիսի 6-ին, Երևանում կմեկնարկի Տնտեսական համագործակցության եվրոպական լիգայի (ՏՀԵԼ) կենտրոնական խորհրդի երկօրյա նիստը, որը կհյուրընկալի ՏՀԵԼ հայաստանյան կազմակերպությունը:
ՏՀԵԼ կենտրոնական խորհուրդը կազմակերպության բարձրագույն մարմինն է և առաջին անգամ վերջինիս 70-ամյա պատմության մեջ այս նիստը տեղի կունենա ԵՄ սահմաններից դուրս: Հատկանշական է, որ Հայաստանը ԵՄ անդամ չհանդիսացող միակ երկիրն է, որտեղ գործում է ՏՀԵԼ կազմակերպություն:
«Միջոցառման նպատակն է նպաստել Հայաստանի տնտեսության զարգացմանը, որը հիմնված կլինի եվրոպական արժեքների և բազմամյա միասնական տնտեսության կառավարման փորձի վրա: Եվրոպական փորձը կարող է արագ ոտքի կանգնեցնել Հայաստանի տնտեսություն մի կողմից ներդրումների մեծ հոսք ապահովվելու, մյուս կողմից եվրոպական մոդելի կիրառման շնորհիվ», - նշել է ՏՀԵԼ Հայաստանյան կազմակերպության նախագահ Րաֆֆի Սեմիրջյանը: