|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Այս տարվա մայիսի 6-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Գայանե Կարախանյանը որոշում է կայացրել «Օրինաց երկիր» կուսակցության դեմ պետական գույքի կառավարման վարչության հայցը վերադարձնելու մասին: Բանն այն է, որ պետգույքի կառավարման վարչությունը դիմել էր դատարան` պահանջելով պարտավորեցնել ՕԵԿ-ին իրեն վճարել տարածքի վարձակալության համար 5 մլն 336 հզ. 892 դրամ պարտքը:
«Ժողովուրդ»-ը գրում է, որ մինչեւ կսկսվեր այս գործի դատավարությունը, ՕԵԿ-ը չխայտառակվելու համար շատ արագ վերադարձրել է ավելի քան 5 մլն դրամի պարտքը: Դատարանն էլ գործը վերադարձրել է: Բայց սա միակ խայտառակությունը չէ այդ կուսակցության համար:
«Ժողովուրդ»-ը տեղեկացել է, որ մինչ այս եղել են դեպքեր, երբ դատարանը բավարարել է ՕԵԿ-ի դեմ կրկին պարտքը վերադարձնելու պահանջով ներկայացված հայցերը, օրինակ` պետգույքի կառավարման վարչության հայցի հիման վրա 2012թ. դատարանը ստիպել է ՕԵԿ-ին վերադարձնել 110 հազար դրամ պարտքը: