Փոխարժեքներ
08 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Իշխող կոալիցիայի անդամ «Օրինաց երկիր» կուսակցությունը խրվել է պարտքերի մեջ, ինչի արդյունքում հայտնվել է դատարանի առաջ: Պարզվում է' այս կուսակցությունը չի վճարել տարածքի վարձակալության գումարը' կուտակելով 5 մլն 336 հազար 892 դրամի պարտք: Այս մասին գրում է «Ժողովուրդ» օրաթերթը:
Թերթին հայտնի է դարձել, որ փետրվարի 13-ին Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան հայց է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությունը' պահանջելով ՕԵԿ-ից բռնագանձել ավելի քան 13 հազար դոլարի հասնող գումար: Հայցադիմումն արդեն ընդունվել է վարույթ, դատավոր է նշանակվել Գայանե Կարախանյանը: Ի դեպ, ըստ պաշտոնական փաստաթղթերիՙ սա առաջին դեպքը չէ, երբ «Օրինաց երկիր»-ը նույն պատճառով հայտնվում է դատարանում: Մանրամասները կարդացեք օրաթերթում: