|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Սերժ Սարգսյանի խոստացած ապահով Հայաստանում գնալով աճում է արտաքին պարտքը. գրում է «Ժողովուրդ» օրաթերթն ու հավելում, որ եթե արտաքին պետական պարտքը 2011 թվականին 3 միլիարդ 568 միլիոն դոլար էր, ապա 2012-ին հասել է 3 միլիարդ 737 միլիոնի:
Իսկ ընդհանուր արտաքին պարտքը 2012-ին կազմել է 4 միլիարդ 369 միլիոն դոլար, ինչը ՀՆԱ-ի 42,6%-է: Ուշագրավն այն է, նշում է թերթը, որ 2013թ. պետական բյուջեով նախատեսված չէ աշխատավարձերի ու կենսաթոշակների բարձրացում, փոխարենը բյուջեի ավելացված մուտքերն ուղղվելու են արտաքին պարտքը փակելուն:
Իսկ այդ ընթացքում արտաքին պարտքը գնալով ավելանում ու ավելանում է` բեռ դառնալով ՀՀ բոլոր քաղաքացիների ու եկող սերունդների ուսերին: