|
Փոխարժեքներ
06 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.85 |
| EUR | ⚊ | € 422.87 |
| RUB | ⚊ | ₽ 4.2067 |
| GBP | ⚊ | £ 492.36 |
| GEL | ⚊ | ₾ 139.19 |
Իմ կյանքում «ամենաերջանիկ պահ» կոչվածն այդպես էլ չեղավ. լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսօր խոստովանեց աշխարհահռչակ հայ լուսանկարիչ Արա Գյուլերը:
Նա ասաց, որ, լինելով թուրքահպատակ, երբեւիցե չի թաքցրել, որ հայ է, ու միշտ օգտագործել է ցանկացած առիթ` շեշտելու իր արմատները: «Հայ լինելն առավելություն է»,- նշեց Գյուլերը:
Ըստ լուսանկարչի` գեղեցկությունն անցողիկ է, եւ ինքն իր լուսանկարներում ցանկացել է ցույց տալ մարդու բնավորությունը:
Նշենք, որ այսօր Հայաստանի Ազգային պատկերասրահում բացվեց Արա Գյուլերի լուսանկարների ցուցահանդեսը: Ցուցադրվեցին 130-ից ավելի լուսանկարներ, որոնք բոլորը Գյուլերը նվիրելու է Հայաստանին:
Մանրամասներն ու տեսանյութը` ավելի ուշ: