|
Փոխարժեքներ
10 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.66 |
| EUR | ⚊ | € 444.4 |
| RUB | ⚊ | ₽ 4.9734 |
| GBP | ⚊ | £ 508.94 |
| GEL | ⚊ | ₾ 141.59 |
Թուրքիայում բողոքի ակցիայի դուրս եկածներին միացել է երկրի խոշորագույն` պետծառայողների արհմիությունների համադաշնությունը: Այսօր կազմակերպության կայքում տեղադրված հայտարարության մեջ նշվում է, որ գործադուլը սկսվելու է հունիսի 4-ին` տեղական ժամանակով 12:00-ին, եւ նվազագույնը մեկ օր է տեւելու:
«Արդարություն ու զարգացում» կուսակցության ղեկավարությունը մեկ անգամ եւս աշխարհին ցույց տվեց իր թշնամությունը ժողովրդավարության նկատմամբ: Հազարավոր մարդիկ են ձերբակալված: Քաղաքները շրջափակման մեջ են, գիշերը սկսվում է ընդդիմադիրների նկատմամբ որսը: Մենք կոչ ենք անում բոլոր աշխատավոր եւ ժողովրդավարական ուժերին միասնական ճակատով դուրս գալ այդ ավտորիտար կառավարության դեմ, որը չի ճանաչում օրենքներ եւ ճնշումներ է գործադրում»,- նշվում է հայտարարության մեջ: