|
Փոխարժեքներ
25 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.83 |
| EUR | ⚊ | € 434.37 |
| RUB | ⚊ | ₽ 4.9452 |
| GBP | ⚊ | £ 501.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.2 |
Հունաստանի պետական լրատվամիջոցներն այսօր առավոտյան հայտարարել են եռօրյա գործադուլի մասին:
Նրանք արդեն իսկ երկու օր չեն աշխատում, ինչի հետեւանքով որոշ բնակավայրերում մարդիկ զրկվել են օրվա լրահոսին տեղեկանալու հնարավորությունից:
Բողոքի ակցիային մասնակցում են ERT հեռուստառադիոհոլդինգի, խորհրդարանի հեռուստակայանի, կառավարության մամլո ծառայության, Աթենքի լրատվական գործակալության եւ մյուս պետական լրատվամիջոցների աշխատակիցները:
Հունական կառավարությունը ծրագրում է կրճատել ԶԼՄ-ներին հատկացվող գումարները, աշխատանքից հեռացնել մեծ թվով լրագրողների, նույնիսկ փակել առաջին ազգային հեռուստատեսությունը: